ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ինչպես Իսրայելը հաղթեց վեցօրյա պատերազմում

Ինչպես Իսրայելը հաղթեց վեցօրյա պատերազմում
12.04.2016 | 12:21

«Հայկական ժամանակը» գրում է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման: Իսրայելի հետ Հայաստանի համեմատություններն ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունն ապահովելու նպատակին…
Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց՝ 1967-ին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, և թե արդիականությամբ:
Մի քանի չոր թվեր. Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր և սպա, գրեթե 2350 տանկ և մոտ 850 ռազմական ուղղաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տևած պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի և գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը կարճատև պատերազմում ունեցավ մինչև 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարած 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի գերեվարած իր 10 զինվորների հետ: Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 և T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը:
Այդ պատերազմի ժամանակ Իսրայելն, ըստ էության, մեն-մենակ էր: Արմատավոված կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, և իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց:
Ամենակարևորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերն արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության և տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն:
Էլի մի քանի չոր թվեր. Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովն անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Սա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը և մոտ 20 տոկոսով ամերիկյան ու մոտ 40 տոկոսով եվրոպական ցուցանիշը: Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության և տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ և դառնալ հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է»:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ